1377 դիտում

Խմբից դուրս գալու վերջին շանսը. Որոշիչ հանդիպումների մեկնարկը կտրվի այսօր


Լուսանկարը` Bleacher Report Football

Լուսանկարը` OnsOranje

Լուսանկարը` FEF

Լուսանկարը` England football team

Լուսանկարը` U.S.Soccer


Աշխարհի առաջնության երրորդ շրջանի հանդիպումներն ընթանալու են զուգահեռաբար ու հայտնի կդառնան, թե որ թիմերն են անցնում փլեյ-օֆֆ:

Լուսանկարը` OnsOranje


19:00-ին հանդես են գալու A խմբից Նիդերլանդներ-Կատար եւ Էկվադոր-Սենեգալ զույգերը: Նիդերլանդները 4 միավոր են վաստակել, իսկ ահա Կատարն առանց միավորի եզրափակում է աղյուսակը: Ամեն դեպքում, Լուի վան Գալի թիմը, եթե ցանկանում է 1-ին տեղով դուրս գալ խմբից, պարտավոր է հաղթանակ տանել:

Լուսանկարը` FEF


Նույնքան միավոր ունի նաեւ Էկվադորը, որին ելույթը շարունակելու համար առնվազն ոչ-ոքի է հարկավոր: 2-րդ տեղին հավակնելու է նաեւ 3 միավոր ունեցող Սենեգալը, աֆրիկացիները պայքարելու են միայն հաղթանակի համար:

Լուսանկարը` England football team


B խմբում եւս ամեն ինչ հստակ չէ: 4 միավոր վաստակած Անգլիան առաջատարն է, սակայն Իրանից առաջ է ընդամենը մեկով: Ուելսի (1 միավոր) դեմ խաղում Գարեթ Սաութգեյթի ֆուտբոլիստները խաղադաշտ են դուրս գալու միայն հաղթանակի համար:

Լուսանկարը` U.S.Soccer


Սպասվում է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ դիմակայությունը չափազանց լարված է լինելու: Պատճառը, բնականաբար, ավելի շատ քաղաքական է, միմյանց նկատմամբ տարբեր հայտարարություններ կողմերն արդեն հնչեցնում են:


Սակայն թիմերը նաեւ խմբից դուրս գալու մասին են մտածելու: Իրանն այս պահին 3 միավորով 2-րդն է, ամերիկացիները հետ են մեկ միավորով: B խմբի խաղերը մեկնարկելու են 23:00-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին