Ապրիլ 19, 2024
996 դիտում

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» հետ


Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter

Լուսանկարը` FC Inter


Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել «Ինտերի» հետ: Երեկ ակումբի ֆուտբոլիստները նորեկների հետ հավաքվել են առաջին անգամ ու սկսել պատրաստվել նոր մրցաշրջանին:

«Սունինգ» մարզումային կենտրոնում «Ինտերը» պարապել է Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ:

Իր առաջին հանդիպումն Ա Սերիայում ակումբն անցկացնելու է օգոստոսի 13-ին «Վիա դել Մարե» ստադիոնում ու խաղալու է «Լեչեի» հետ: Իսկ մինչ այդ ընկերական խաղում հուլիսի 12-ին «Լուգանոյին» է հանդիպելու:

«Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ակումբի կազմում գոլեր խփելու: Ուզում եմ հիշվել «Ինտերում» ու գավաթներ նվաճել»,- ավելի վաղ ասել էր Մխիթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին