Ապրիլ 19, 2024
869 դիտում

Սիմոնե Ինձագի. Միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագու


Լուսանկարը` AS Roma


Մի քանի օր առաջ Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես դարձավ «Ինտերի» խաղացող: Նա ակումբում հանդես է գալու մինչեւ 2024 թվականը:

Միլանյան ակումբի գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է իրենց նորեկի մասին:

«Միշտ եղել եմ Մխիթարյանի երկրպագու: Նա միշտ դժվարություններ է ստեղծել իմ թիմի համար, երբ մրցել է մեր դեմ»,- Ինձագիի խոսքերը մեջբերում է sempreinter.com-ը:

«Ինտերի» դեմ խաղերում Մխիթարյանին հաջողվել է 3 գոլ խփել ու մեկ գոլային փոխանցում կատարել: «Ես էլ չգիտեմ, թե ինչպես էր ինձ հաջողվում «Ինտերի» դեմ լավ հանդես գալ: Բայց հիմա անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ ակումբի կազմում գոլեր խփելու»,- ակումբ տեղափոխվելիս խոստովանել էր Մխիթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին