751 դիտում

Սարգիս Ադամյանը 4 տարվա պայմանագիր է կնքել «Քյոլնի» հետ


Լուսանկարը` FC Köln

Լուսանկարը` FC Köln

Լուսանկարը` FC Köln

Լուսանկարը` FC Köln


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը 4 տարվա պայմանագիր է ստորագրել Բունդեսլիգայում հանդես եկող «Քյոլնի» հետ:

29-ամյա ֆուտբոլիստն ակումբում հանդես է գալու մինչեւ 2026 թվականը: Նա թիմի հետ արդեն առաջին մարզումն է անցկացրել ու աշխատել գլխավոր մարզիչ Շտեֆան Բաումգարտի հետ:

Ակումբի տնօրեն Քրիստիան Քելլերը նշել է, որ ուրախ են Ադամյանին ձեռք բերելու համար. «Նա ոչ միայն բարձրակարգ ֆուտբոլիստ է, որը կարող է ուժեղացնել մեր թիմը, այլ նաեւ հիանալի մարդ՝ հավատարիմ ու ազնիվ: Նա արագ է, գործում է խորքից, եզրափակում է գրոհներն ու ագրեսիվ գործում: Կարող է խաղալ ցանկացած հարձակողական դիրքում»:

Ադամյանն էլ ընդգծել է, որ նոր ակումբ տեղափոխվելու հիմնական պատճառն այն էր, որ արդեն ճանաչում էր մարզչին ու Քելլերին: «Ես ու ընտանիքս ցանկանում էինք վերադառնալ Գերմանիա։ Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ, որ տեղափոխությունը ստացվեց: Նախկինում տեսել եմ, թե ինչ զարմանալի մթնոլորտ է տիրում մարզադաշտում: Անհամբեր սպասում եմ հանդիպումներին ու երկրպագուներին: Հիմա կարեւոր է հնարավորինս արագ մարզավիճակ ձեռք բերել եւ թիմակիցներիս հետ աշխատել ակումբի նպատակներին հասնելու համար»,- ընդգծել է նա:

Ավարտված մրցաշրջանում Ադամյանը «Բրյուգեի» կազմում դարձել է Բելգիայի չեմպիոն: Իսկ «Քյոլնը» Բունդեսլիգայում ելույթն ավարտել է 7-րդ տեղում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին