624 դիտում

«Փյունիկը» եւ «Կլուժը» ՉԼ-ի որակավորման 1-ին խաղում գոլազուրկ ոչ-ոքի գրանցեցին


Լուսանկարը` FC Pyunik


Երեկոյան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայացել է Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլի հանդիպումը:

Հայաստանի 15-ակի չեմպիոն «Փյունիկը» հյուրընկալել է Ռումինիայի չեմպիոն «Կլուժին»։

Հանդիպումն անցել է երկուստեք գրոհներով ու վտանգավոր պահերով, մի քանի անգամ երեւանյան թիմին բարդ իրավիճակներում փրկել է ավագի թեւկապով խաղադաշտ դուրս եկած Դավիդ Յուրչենկոն։ «Փյունիկն» էլ մի քանի դրվագներում կարող էր ավելի վճռական գործել, սակայն գոլ այդպես էլ չի եղել:

Թիմերը ոչ-ոքի արդյունք գրանցեցին Երեւանում, ու հաղթողին կորոշեն պատասխան խաղում, որը կայանալու է հուլիսի 13-ին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին