Ապրիլ 19, 2024
659 դիտում

«Փյունիկը» Չեմպիոնների Լիգայի խաղից առաջ 9 նոր համալրում ունի


Լուսանկարը` FC Pyunik


«Փյունիկ» 9 նոր համալրումներ ունի, թիմին են միացել պաշտպաններ Արթուր Ավագյանը, Սերգեյ Վակուլենկոն, Միխայիլ Կովալենկոն, Բորիս Վարգան, կիսապաշտպաններ Դավիթ Դավիդյանը, Անդրե Մենսալաոն, Նեմանյա Մլադենովիչը, հարձակվողներ Լուկա Ջուրիչիչը եւ Մարյան Ռադեսկին:

Հուլիսի 5-ին Չեմպիոնների Լիգայի խաղարկության որակավորման 1-ին փուլի խաղում «Փյունիկն» ընդունելու է ռումինական «Կլուժին»:

35-ամյա եզրային պաշտպան Ավագյանը նախորդ մրցաշրջանում հանդես է եկել «Նորավանքում», որի հետ հասել է մինչեւ Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակիչ: Նա Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրել է 252 խաղ եւ 7 խփել գոլ:

28-ամյա ուկրաինացի պաշտպան Վակուլենկոյի վերջին թիմը եղել է «Արարատ-Արմենիան», որի հետ 2019/20թթ. մրցաշրջանում նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը:

27-ամյա ռուս եզրային պաշտպան Կովալենկոն առավել հայտնի է «Նոայում» ունեցած իր ելույթներով, որի կազմում նա դարձել է 2019/20թթ. մրցաշրջանի Հայաստանի Գավաթակիր եւ Սուպերգավաթակիր:

28-ամյա Բորիս Վարգան իր կարիերայի ընթացքում խաղացել է բացառապես սերբական թիմերում: 24-ամյա եզրային կիսապաշտպան Դավիդյանը Հայաստանի կրկնակի չեմպիոն է՝ 2018/19թթ. մրցաշրջանում «Արարատ-Արմենիայի», 2020/21թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտի» կազմում: Նախորդ մրցաշրջանը Դավիդյանն անցկացրել է «Խիմկիում»։

32-ամյա բրազիլացի կիսապաշտպան Մենսալաոն Հայաստանում խաղալու փորձ արդեն ունի: 2020/21թթ. մրցաշրջանում նա հանդես է եկել Վանաձորի «Լոռիում», իսկ 2021/22թթ. մրցաշրջանի առաջին հատվածն անցկացրել է «Սեւանում»:

29-ամյա սերբ եզրային կիսապաշտպան Նեմանյա Մլադենովիչն իր կարիերայի ընթացքում, բացի սերբական թիմերից, խաղացել է նաեւ նորվեգական «Բոդո Գլիմտում» եւ հունական «Լարիսայում»:

25-ամյա բոսնիացի հարձակվող Լուկա Ջուրիչիչը, խաղացել է իր երկրի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում: 27-ամյա մակեդոնացի Ռադեսկին իր երկրի ազգային հավաքականի խաղացող է, որի կազմում 17 խաղում խփել է 1 գոլ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին