709 դիտում

Մխիթարյանը հրաժեշտ է տվել «Ռոմային». Այս ակումբն ու Հռոմը հավերժ կմնան իմ սրտում


Լուսանկարը` AS Roma


Հենրիխ Մխիթարյանը 3 տարի «Ռոմայում» խաղալուց հետո տեղափոխվել է «Ինտեր»: Ֆուտբոիստը Ֆեյսբուքի իր էջում շնրհակալություն է հայտնել նախկին ակումբին ու պատմել, թե որքան լավ ժամանակ է անցկացրել այնտեղ:

«Հարգելի Ջալորոսի» 

 

«Ռոման» իսկապես բացառիկ ակումբ է:  

 

Կոնֆերենցիաների Լիգայում հայտվնելու պահից ձեր աջակցությունը հիանալի էր, ու միշտ ձեզ շնորհակալ կլինեմ:

 

Երբ առաջին անգամ հագա «Ռոմայի» մարզաշապիկը, իմ գլխավոր նպատակն էր հայտնի դարձնել ակումբն ու նրա ֆանտաստիկ երկրպագուներին, ու հպարտ եմ, որ մենք միասին Տիրանայում նման հաջողության հասանք: Դա լավագույն ավարտն էր, որ կարող էի հույս ունենալ 3 տարի ակումբում խաղալուց հետո:

 

Բայց հիմա «Ռոմայում» անցկացրած ժամանակը մոտենում է ավարտին, դրա համար էլ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորին հատուկ ընկերության համար, որ միասին ենք կառուցել:

 

Անչափ շնորհակալություն նաեւ մեր մազչական շտաբին ու հատկապես Ժոզե Մոուրինյոյին՝  նրա վստահության, հոգատարության ու անսովոր դրայվի համար, որ փոխանցել է ինձ որպես խաղացողի:

 

Այս ակումբին տվել եմ ամեն ինչ խաղադաշտում ու նրա սահմաններից դուրս եւ անչափ շնորհակալ եմ այն հատուկ ժամանակի համար, որ անցկացրել եմ այստեղ: 

 

Այս ակումբն ու Հավերժ քաղաքը միշտ կմնան իմ սրտում: 

 

Սիրում եմ ձեզ:

 

Շնորհակալություն «Ռոմա», շնորհակալություն Ջալորոսիներ»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին