Ապրիլ 18, 2024
762 դիտում

Բագրինցեւ. Հպարտ եմ, որ հայ եմ ու ներկայացնելու եմ Հայաստանի հավաքականը


Լուսանկարը` https://vahesport.ru/


Մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստ Էդուարդ Բագրինցեւը մոտ է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը ներկայացնելուն: Նա սպասում է հայկական անձնագրի ստացմանը:

Ֆուտբոլիստը Արարատ Մամբերյանի հետ զրույցում պատմել է, թե ինչպես է նման որոշում կայացրել:

«Որոշումը կայացնելուց առաջ խոսել եմ ընտանիքիս: Հպարտ եմ, որ հայ եմ եւ ուզում եմ ներկայացնել Հայաստանը: Հուլիսի 8-ին կամ 9-ին կմեկնեմ Երեւան, որ ստանամ անձնագիրս»,- պատմել է նա:

Բագրինցեւը ծնվել է Սոչիում, նրա հայրն է հայ, իսկ մայրը կիսով չափ է հայուհի: Նա հանդես է եկել Ռուսաստանի պատանեկան թիմերում:

19-ամյա Բագրանցեւը Լիգա M-ում 23 հանդիպման է մասնակցել ու 5 գոլ խփել: Transfermarkt-ի գնահատմամբ՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 200 հազ. եվրո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին