611 դիտում

«Սեւանը» կարող է լքել Հայաստանի Պրեմիեր լիգան


Լուսանկարը` «Սեւան» ֆուտբոլային ակումբ


«Սեւան» ֆուտբոլային ակումբը կարող է առաջիկա օրերին լքել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնությունը։

Mediamax Sport-ի տեղեկություններով, առաջնությունից դուրս գալու պատճառը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ առճակատումն է։

Կայացած 13 տուրից հետո «Սեւանը» մրցաշարում զբաղեցնում է 4-րդ տեղը՝ վաստակելով 20 միավոր։

Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությանը մասնակցում են 10 թիմեր։ Ներկա դրությամբ առաջատարը «Արարատ-Արմենիա»-ն է՝ 34 միավորով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին