Ապրիլ 16, 2024
932 դիտում

«Ալաշկերտի» տպավորիչ հաղթանակն ու «Փյունիկի» գոլառատ ոչ-ոքին


Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Pyunik


Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլում այսօր հայկական 2 ակումբներ տնային հանդիպումներ են անցկացրել:

Նախ Գյումրիում «Փյունիկն» ընդունել է «Շկուպիին»: Հանդիպումը շատ գոլառատ է ստացվել, թիմերը 3-ական գնդակ են խփել: Երեւանյան ակումբի կազմում աչքի են ընկել Էրիկ Վարդանյանը, Մաքսիմ Ժեստոկովն ու  Էդգար Մանուչարյանը:

 

Ապա Երեւանում «Ալաշկերտն» է խաղացել «Մակեդոնիայի» հետ: Աբրահամ Խաշմանյանի սաները 16-րդ րոպեին առաջ են անցել, գոլը խփել է Նիկիտա Տանկովը: 52-ին լուսատախտակին 1:1 հաշիվն է եղել, պատասխան գնդակի հեղինակը Ալան Ջասարոսկին է:

 

«Ալաշկերտն» ամեն դեպքում կարողացել է մեծացնել ճնշումն ու այն գոլերի վերածել: Նախ աչքի է ընկել Դանիլո Սեկուլիչը, ապա ինքնագոլի հեղինակ է դարձել Բիանոր դա Սիլվան`3:1:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին