Ապրիլ 20, 2024
751 դիտում

ՀՖՖ-ի Մրցավարական բաժինը գլխավորել է լեհ Միխալ Լիստկեւիչը


Լուսանկարը` sport.dziennik.pl


Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկեւիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը:

Լիստկեւիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ 1973 թվականից: 1983-ից սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցանկում են 1990 թ. Աշխարհի առաջնությունը, այդ թվում` եզրափակիչ հանդիպումը, ԵՎՐՈ-1988-ը եւ 1988-ի Օլիմպիական խաղերը:

Լիստկեւիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է, հայտնում է ՀՖՖ-ն:

ՀՖՖ-ի Մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին