Ապրիլ 23, 2024
919 դիտում

Մինասյան. Գոհ եմ, որ առաջադրանքը ֆուտբոլիստները լավ կատարեցին


Լուսանկարը` FC Ararat-Armenia


Վարդան Մինասյանի «Արարատ-Արմենիան» Չեմպիոնների Լիգայում հաղթանակով է մեկնարկել: Այն սեփական հարկի տակ 2:1 հաշվով ուժեղ է եղել Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ից:

Հանդիպումից հետո Մինասյանը խոստովանել է, որ իրենց համար ամեն ինչ լավ է դասավորվել, քանի որ մրցակիցը 10 հոգով է մնացել:

«Գոհ եմ, որ տակտիկական առաջադրանքը ֆուտբոլիստները շատ լավ կատարեցին: Բայց դեռ շատ ավելացնելու տեղ ունենք, ֆունկցիոնալ տեսանկյունից թիմը լավ վիճակում չէ: Խաղերից հետո ես ընդհանրապես շատ չեմ խոսում: Հանդերձարանում տղաներին ասացի, որ եթե 2-րդ կեսում խելացի խաղայինք, կարող էինք 3-րդ գոլն էլ գրանցել: Շնորհավորեցի հաղթելու կապակցությամբ, լավ են աշխատել ու մեծ գործ արել»,- նշել է մարզիչը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին