Ապրիլ 25, 2024
1507 դիտում

Հայաստան-Մակեդոնիա. Թիմերի 8-րդ ու անչափ կարեւոր հանդիպումը


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն Ազգերի Լիգայում համարվում էր D ենթախմբի 4-րդ խմբի հիմնական ֆավորիտը: Հայ ֆուտբոլիստներին, ըստ տարբեր մեկնաբանների, կարող էր խանգարել միայն Մակեդոնիան:

Խմբում այս երկու թիմերի պայքարում առայժմ հաղթողը հենց մակեդոնացիներն են, քանի որ անցկացրած երեք խաղում էլ միայն հաղթանակ են տոնել ու 9 միավորով վստահ գլխավորում են խումբը:

Լուսանկարը` Photolure


Բոլորովին այլ են Հայաստանի ընտրանու գործերը: Մեկ հաղթանակ ու երկու պարտություն, որից մեկը հենց Մակեդոնիային: Ընդամենը 3 միավորով հայերն ընթանում են խմբի նախավերջին տեղում:

Ջիբրալթարին զիջելուց հետո հայկական ֆուտբոլի բոլոր ներկայացուցիչները հայտարարում են, թե որքան ունեն երկրպագուների աջակցության կարիքը, որ պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք հաղթահարել այս ծանր ժամանակաշրջանը:

Այս ամենը նաեւ պարտավորեցնում է ֆուտբոլիստներին, որպեսզի նրանք այսօր պայքարեն մինչեւ վերջ ու ցույց տան, որ ոչնչով չեն զիջում մրցակցին: Միգուցե այս շրջափուլը եւս ավարտված է, բայց իրենք ունեն պայքարելու ու հաղթանակի հասնելու մեծ ձգտում:

Լուսանկարը` Photolure


Ամեն դեպքում, Մակեդոնիան հայկական թիմի համար ծանոթ հավաքական է: Նրանք միմյանց դեմ մրցել են մոտ մեկ ամիս առաջ: Իսկ ընդհանրապես, այս երկու ընտրանիները հանդիպել են յոթ անգամ: Երեք անգամ հաղթել են մակեդոնացիները, երկու անգամ էլ հայերը, իսկ երեք խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Ամենատպավորիչ հաղթանակն, անշուշտ, մեր հավաքականը տարել է 2011 թվականին՝ 4:1: Պիզելի, Մխիթարյան, Ղազարյան եւ Սարկիսով… այս ֆուտբոլիստներն այսօր էլ թիմի կազմում են ու կարող են կրկին ուրախություն պարգեւել բոլորիս:

Հայաստանի հավաքականը մրցակցի դարպասն ուղարկել է 11 գնդակ՝ սեփականն ընդունելով 13-ը:

Թիմերի 8-րդ դիմակայությունում բուքմեյքերները հավատում են հյուրերի հաղթանակին: Սակայն, միգուցե, հանուն վստահության վերականգման ու սեփական ինքնագնահատականի բարձրացման՝ Հայաստանի հավաքականն այսօր խաղա մեկ մարդու պես ու ապացուցի, որ կարող է հաղթող դուրս գալ նաեւ այսպիսի իրավիճակներում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին