Ապրիլ 20, 2024
1234 դիտում

Մովսիսյանը ներկա է եղել «Արցախ»-«Արարատ-Արմենիա-2» խաղին


Լուսանկարը` FC Artsakh


Հայաստանի ֆուտբոլի հավաքական վերադարձած Յուրա Մովսիսյանը ներկա է եղել «Արցախ»-«Արարատ-Արմենիա-2» ընկերական խաղին:

Հանդիպումն ավարտվել է Բարձրագույն խմբում հանդես եկող թիմի 5:0 հաշվով հաղթանակով: Խաղը կայացել է ֆուտբոլի Ակադեմիայում, որտեղ այս օրերին հավաք է անցկացնում Հայաստանի ընտրանին:

Հոկտեմբերի 13-ին Ազգերի Լիգայում հավաքականը 0:1 հաշվով զիջել է Ջիբրալթարին: Մովսիսյանը խաղադաշտում անցկացրել է 69 րոպե:

Վաղը հավաքականի մրցակիցը լինելու է Մակեդոնիայի ընտրանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին