Ապրիլ 25, 2024
2891 դիտում

Հազար ներողություն. Հավաքականի տղաները դիմել են երկրպագուներին


Լուսանկարը` ffa.am

Լուսանկարը` ffa.am


Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները Ազգերի Լիգայում Ջիբրալթարից կրած ամոթալի պարտությունից հետո նշել են պարտության հիմնական պատճառներն ու ներողություն խնդրել երկրպագուներից:

Կամո Հովհաննիսյան

 

Պարտության հիմնական պատճառը գոլային պահերը չիրացնելն էր: Բոլորս էլ մեղավոր ենք այս պարտության մեջ, այսպես է լինում, երբ քո պահերը չես օգտագործում:

 

Հակառակորդը պաշտպանվում էր ամբողջ թիմով, գնդակը միանգամից հեռացնում էր, որտեղ պատահի: Անզգուշ քայլ եղավ մեր տուգանային հրապարակում, ու 11 մետրանոց նշանակվեց: Չի կարելի ասել, որ մենք ֆուտբոլ չէինք խաղում, կամ պահեր չունեինք, ես էլ կարոող էի աչքի ընկնել,  բայց այդ հնարավորությունը չօգտագործեցի:

 

Շնորհակալություն երկրպագուներին, որ եկան աջակցեցին ու ներողություն, որ այսպես ստացվեց:

 

Պետք է ճիշտ հետեւություններ անել այս խաղից ու մարտական տրամադրվել Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

 

Լուսանկարը` ffa.am

 

Վարազդատ Հարոյան

 

Իսկապես չգիտեմ ինչ ասել: Եթե ասեմ պատահականություն էր պարտությունը, այդպես չէ: Հազար ներողություն:

 

Գոռ Մալաքյան

 

Վատ հանդիպում անցկացրինք, բոլոր ֆուտբոլիստներով ենք մեղավոր: 3 օր ժամանակ ունենք, մարզչի հետ կխոսենք, կտրամադրի մեզ առաջիկա խաղին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին