1274 դիտում

Ղազարյան. Ներողություն ենք խնդրում երկրպագուներից վատ արդյունքի համար


Լուսանկարը` Photolure


Հայաստանի հավաքականի հարձակվող Գեւորգ Ղազարյանը խոստովանել է, որ Ջիբրալթարի (0:1) հետ խաղում ամեն ինչ արել են, բայց խուսափել պարտությունից չի ստացվել:

«Գրեթե, բոլոր հարվածները դարպասապահի վրա էին, չեմ կարող ասել ինքը լավ խաղաց, թե մենք չէինք դրանք իրացնում: Մրցակցին չէինք թերագնահատել, բայց պարտության պատճառն էլ նշել չեմ կարող: Ամեն ինչ, որ ունակ էինք, փորձեցինք»,- ասել է Ղազարյանը:

 

Նա ներողություն է խնդրել երկրպագուներից  վատ արդյունքի ու նրանց  հուսախաբ անելու համար.

 

«Պետք է հասցնենք հաջորդ խաղին պատրաստ լինել, այսպես շարունակել չենք կարող: Մեկ անգամ նման իրավիճակում արդեն հայտնվել ենք, երբ զիջել էինք Մալթային»:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին