Ապրիլ 25, 2024
1062 դիտում

Պիզելի. Ամոթ է, Ջիբրալթարի դեմ խաղի ելքն, իսկապես, շատ վատն է


Լուսանկարը` Photolure


Ազգերի Լիգայում Ջիբրալթարին 0:1 հաշվով զիջելուց հետո լրագրողների հետ իր մտահոգություններով է կիսվել Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Մարկոս Պիզելին:

Ամոթ է, հանդիպման ելքն, իսկապես, շատ վատն է, նույնիսկ չգիտեմ ինչ ասել: Պետք է այս ամենի մասին մոռանալ, տրամադրվել ու պատրաստվել Մակեդոնիայի դեմ խաղին, որն ավելի դժվար է լինելու: 

 

Այսօր ոչինչ չստացվեց մեզ մոտ, մի քանի անգամ լավ պահ ունեինք, բայց իրացնել չկարողացանք: Մրցակիցը 11-մետրանոցից բացեց հաշիվը, գիտեինք, որ պաշտպանվելու է, բայց մենք պահեր ստեղծեցինք, որոնք չիրացրինք: 

 

Միշտ ասում են, որ պարտության մեղավորները պաշտպաններն են, բայց այսօր գոլ խփել չէր ստացվում: Ես էլ 2-րդ խաղակեսում խաղադաշտ մտա, բայց ոչինչ չփոխվեց:

 

Այսպիսի պարտություն հավաքականը նաեւ Մալթայից է կրել: Պետք է աշխատենք ու պատրաստվենք հաջորդ խաղին:

 

Ես ինձ լավ եմ զգում, լիովին պատրաստ եմ Մակեդոնիայի դեմ հանդիպմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին