Ապրիլ 24, 2024
2318 դիտում

Գյուլբուդաղյանց. Պարտության պատասխանատվությունն ինձ վրա եմ վերցնում


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը Ջիբրալթարից կրած նվազագույն հաշվով պարտությունից հետո խոստովանել է, որ թիմի մոտ վերջին փոխանցումը չէր ստացվում:

«Տեսականորեն Ազգերի Լիգայից դուրս գալու շանսեր դեռ ունենք, պետք է պայքարենք մինչեւ վերջ: Ես ամեն ինչ անելու եմ, որ իմ փորձը, գիտելիքները փոխանցեմ հավաքականին: Պարտությունն անսպասելի էր, շատ ցավալի է սա, ողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա: Մենք պարտավոր էինք հաղթել, ֆուտբոլիստներն անմնացորդ նվիրվեցին, պարզապես չստացվեց»,-ասել է մարզիչը:

 

Նա նշել է, որ իր համար կարեւորը գնդակը վերահսկելը չէ, այլ գոլ խփելը: Ըստ նրա` սա կադրային խնդիր չէ, պարզապես այսօր թիմի մոտ չէր ստացվում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին