Ապրիլ 25, 2024
1175 դիտում

Գյուլբուդաղյանց. Տղաները վաղն ամեն ինչ անելու են հաղթանակի համար


Լուսանկարը` FC Pyunik


Հայաստանի ազգային հավաքականը վաղն Ազգերի Լիգայում հանդիպելու է Ջիբրալթարին:

Այսօր ընտրանու նորանշանակ մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը խոստովանել է, որ վաղը սպասվում է կարեւոր հանդիպում, իսկ իրենք ձգտելու են միայն հաղթանակի:

 

 

Արմեն Գյուլբուդաղյանց

 

Ես ՀՖՖ-ից հրավեր ստացել եմ հոկտեմբերի 7-ին, մենք պայմանագիր ենք կնքել մինչեւ 2020-ի մայիս: Ես հավատում եմ, որ երիտասարդական թիմից մոտ ապագայում ֆուտբոլիստներ կհամալրեն ազգային հավաքականը: 

 

Մարկոս Պիզելին թեթեւ վնասվածք ուներ, բայց հույս ունեմ, որ վաղը նա կկարողանա օգնել թիմին: Յուրա Մովսիսյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է, մեծ ցանկությունով է միացել թիմին: Խաղալու ցանկությունն այնքան մեծ է, որ կապ չունի, որ երկար ժամանակ բացակայել է: 

 

Ես գոհ եմ թիմի մարզումներից, վստահ եմ, որ տղաները վաղը կանեն ամեն ինչ, որպեսզի հաղթանակի հասնենք: 

 

Ջիբրալթարը լավ հավաքական ունի, ուսումնասիրել ենք նրանց թիմը: Իրենք լավ խաղակցվածություն ունեն, թե սեփական հարկի տակ, թե հյուրընկալվելիս փորձում են առաջին համարով խաղալ: Այն, որ երեք օր առաջ են ժամանել Հայաստան, արդեն ցույց է տալիս, որ լավ են տրամադրված: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին