1090 դիտում

Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը կսպասարկեն շվեյցարացի մրցավարները


Լուսանկարը` ffa.am


Հոկտեմբերի 13-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում կայանալիք Ազգերի Լիգայի Հայաստան-Ջիբրալթար հանդիպումը սպասարկելու են շվեյցարացի մրցավարները:

Գլխավոր մրցավարը Ֆեդայի Սանն է: Նրա օգնականներն են Սլադան Յոսիպովիչը եւ Մարկո Ցուրխերը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Բեկի Զոգայը: Մրցավարի լրացուցիչ օգնականներն են Ալեն Բիերին եւ Լուկաս Ֆանդրիխը, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը:

 

Հանդիպման ՈՒԵՖԱ-ի պատվիրակն է Ռոբերտ Կիշպալը Հունգարիայից, իսկ ՈՒԵՖԱ-ի տեսուչը`Նիկոլաե Գրիգորեսկուն Ռումինիայից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին