Ապրիլ 25, 2024
843 դիտում

Այսօրվանից Մ-21 տ. ընտրանին կպատրաստվի Սերբիայի դեմ խաղին


Լուսանկարը` ffa.am


Հոկտեմբերի 16-ին Հայաստանի Մ-21 տ. ֆուտբոլի հավաքականը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում վերջին հանդիպումն է անցկացնելու: Մրցակիցը Սերբիայի հավաքականն է լինելու:

Հանդիպմանը հայ ֆուտբոլիստները նախապատրաստվելու են հոկտեմբերի 11-14-ը Ֆուտբոլի ակադեմիայում: 

 

Այս խաղի համար Հայաստանի Մ-21 տ. հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Կարեն Բարսեղյանը, նա այս խաղից հետո կշարունակի գլխավորել Հայաստանի Մ-17 հավաքականը: 

 

Հայաստանի Մ-21 տ. թիմ են հրավիրվել 24 ֆուտբոլիստներ:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին