Ապրիլ 25, 2024
2533 դիտում

Մովսիսյան. Երկրում շատ բան է փոխվել, ժողովրդի դեմքին ժպիտ ու հավատ կա


Լուսանկարը` flikr.com


3 տարվա ընդմիջումից հետո Յուրա Մովսիսյանը կրկին վերադարձել է Հայաստանի հավաքական: Նրան ստադիոնում կտեսնենք Ազգերի Լիգայում Ջիբրալթարի ու Մակեդոնիայի դեմ խաղերում:

Երեկ ֆուտբոլիստը ժամանել է Երեւան ու խոսել ՀՖՖ-ի պաշտոնական կայքի հետ: Մովսիսյանին ֆուտբոլի ակադեմիայում դիմավորել է ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը:

Երկրում շատ բան է փոխվել, ու դա միանշանակ լավ է: Հայաստանում ամեն ինչն եմ կարոտել, 2 տարուց ավել է, որ չեմ եկել: Վերջին անգամ եղբորս հարսանիքին եմ եղել Գյումրիում:

Ժողովրդի դեմքին ժպիտ, հույս ու հավատ է եկել, դրանից վեհ ու բարձր էլ ինչ կարող է լինել: Մնացածը ժամանակի ընթացքում կգա:

Հուսով եմ, որ բոլորս միասին հաջողությունների կհասնենք, երկրպագուների աջակցությունը մեզ կօգնի: Առանց նրանց ֆուտբոլիստների համար շատ դժվար է, երկրպագուների կարիքը, միանշանակ, շատ ունենք:

Դժվար ժամանակներ էին ոչ միայն ինձ, այլ նաեւ մյուս ֆուտբոլիստների համար: Շատ  բարդ էր խաղերը կողքից նայել, բայց բոլորին էլ հետեւել եմ: Լավ գիտեմ խաղացողների ապրումները, գիտեի, որքան դժվար է պարտվել:

Այդ երազանքով ու հույսով եմ եկել, որ էլի մեր երկրպագուներին կտեսնենք ստադիոնում: Հուսամ՝ այն լեփ-լեցուն կլինի, ֆուտբոլիստների համար դա շատ կարեւոր է: Դա ուժ կտա ու կոգեւորի բոլորիս:

Լսել եմ տոմսերի գներն էլ են էժանացել, այնպես որ, սպասենք բոլորին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին