1499 դիտում

Արթուր Վանեցյան. Հավաքականի հանդիպումների տոմսերի գները կնվազեն


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը պատասխանել է լրագրողների հարցերին:

Նա խոսել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականի ու ազգային ընտրանու հանդիպումների տոմսերի գների նվազման մասին: 

 

Վանեցյանը խոստովանել է, որ Մինասյանի հրաժարականն անսպասելի է եղել իրենց համար, ու արդեն երեկվանից սկսել են փնտրել նոր մարզչի.

 

«Շատ ակտիվ կերպով նոր գլխավոր մարզիչ ենք փնտրում: Գիշերվանից աշխատանքները տարվում են: Մի քանի թեկնածու կա, բայց անուններ դեռ չեմ տա, նրանք եւ այստեղից են, եւ արտերկրից: Նոր գլխավոր մարզչի թեկնածուին կներկայացնենք առաջիկա օրերի ընթացքում»,- նշել է Վանեցյանը:

 

Նա նաեւ տոմսերի նոր գնային քաղաքականությանն է անդրադարձել, առաջիկա խաղի տոմսերը նախկին 4000 դրամի փոխարեն կլինեն 1000.

 

«Առաջին որոշումներից մեկը վերաբերելու է հենց տոմսերի գների փոփոխությանը»:

 

Վանեցյանը նաեւ ընդգծել է, որ հավաքականի ներկայիս կազմի հետ մեկ անգամ է հանդիպել՝ մարզման ժամանակ, ու կարճ զրույց ունեցել:

 

«Ուզում եմ մեկընդմիշտ ասել, որ որեւէ կերպ չեմ միջամտելու հավաքականի կազմի ընտրության վերաբերյալ հարցերին: Լինելու է գլխավոր մարզիչ ու մարզչական շտաբ, նրանք էլ որոշելու են, թե ովքեր կխաղան հավաքականում: Նրանից  արդյունքներ եմ պահանջելու, բայց չեմ միջամտելու աշխատանքին»,- ավելացրել է Վանեցյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին