Ապրիլ 20, 2024
2691 դիտում

16 տարի անց ՀՖՖ-ն նոր նախագահ ունի. Վանեցյանը գլխավորեց ֆեդերացիան


Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure

Լուսանկարը` Photolure


Այսօր ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ԻԱՄ 17-րդ արտահերթ ժողովը:

16 տարի անց ֆեդերացիան նոր նախագահ ունեցավ, 2002 թվականից կառույցը գլխավորում էր Ռուբեն Հայրապետյանը: Ֆեդերացիայի նոր նախագահը ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանն է:

«Շնորհակալություն վստահության համար, կարեւոր է գիտակցել, որ առաջադրվել եմ ֆուտբոլային ակումբների մեծամասնության առաջարկով, դա ոգեշնչող էր ու պարտավորեցնող: Անելու եմ ամեն ինչ, որ համատեղ աշխատանքս ստացվի: Համոզված եմ, որ հաջողության կհասնենք»,- ասել է Վանեցյանը:: 

 

Արտահերթ ժողովի ժամանակ նտրվել է նաեւ ֆեդերացիայի նոր գործկոմը, որի կազմի մեջ են մտել հետեւյալ անդամները`

 

Արթուր Վանեցյանը, Արմեն Նիկողոսյանը, Արմեն Մելիքբեկյանը, Կարեն Շաբոյանը, Արսեն Թորոսյանը, Ժաննա Անդրեասյանը, Սուրեն Պապիկյանը,  Խաչատուր Ադումյանը, Արեն Մկրտչյանը, Արթուր Օհանյանը, Ռուբեն Ռուբինյանը,  Սուրեն Աբրահամյանը, Ալեն Սիմոնյանը, Հիրաչ Յագանը, Թովմաս Գրիգորյանը,  Մարինա Թաշչյանն ու Հակոբ Սիմիդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին