Ապրիլ 20, 2024
1606 դիտում

Վարդան Մինասյանը հրաժարական է տվել


Լուսանկարը` Photolure


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել: ՀՖՖ-ի նախագահ Ռուբեն Հայրապետյանն այն ընդունել է:

Վարդան Մինասյանը նաեւ հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ-ի տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է:

 

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ-ի նախագահին ու Գործկոմին վստահության համար: Շնորհակալ եմ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին համատեղ աշխատանքի համար: Ցանկանում եմ նորանոր հաջողություններ հավաքականին»,- ասել է Վարդան Մինասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին