Ապրիլ 25, 2024
1002 դիտում

Մխիթարյան. Պարզապես չենք խաղում ԵԼ-ում, ուզում ենք հաղթել մրցաշարում


Լուսանկարը` arsenal.com


Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլում «Վորսկլայի» նկատմամբ 4:2 հաշվով տարած հաղթանակը կարեւոր է համարել:

«Արսենալի» կիսապաշտպանն ընդգծել է, որ բարդ խաղ է ստացվել, բայց իրենք կարողացել են մինչեւ ընդմիջման գնալը գոլ խփել:

 

«2-րդ կեսում ավելի հեշտ էր, քանի որ մրցակիցը սկսել է խաղալ ու հարձակվել, նրա պաշտպանությունում ավելի շատ բաց տեղեր են առաջացել, ու մենք ավելի շատ գոլային պահեր ենք ստեղծել»,- ակումբի պաշտոնական կայքին ասել է Մխիթարյանը: 

 

Նա խաղացել է Ուկրաինայում ու խոստովանել է, որ «Վորսկլայի» կազմում ընկերներ ունի, բայց հանդիպման ընթացքում մոռացել է այդ մասին: 

 

Մխիթարյանը խոսել է նաեւ Ունայ Էմերիի ու իրենց նպատակների մասին. 

 

«Էմերին 3 անգամ հաղթել է Եվրոպայի Լիգայում, ինչը կարեւոր է մեզ համար, քանի որ ցանկանում ենք լավագույնը լինել այս մրցաշարում: Պարզապես չենք խաղում մասնակցելու համար: Հաղթանակը մեզ թույլ կտա մասնակցել Չեմպիոնների Լիգային: Կարծում եմ, բոլորը հաճույք են ստանում մեր խաղից»,- ավելացրել է ՄՅՈՒ-ի հետ ԵԼ-ում հաղթած ու եզրափակչում գոլի հեղինակ դարձած Մխիթարյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին