Ապրիլ 24, 2024
4180 դիտում

Էմերի. Ցանկանում եմ տիտղոսի համար պայքարել բոլոր 4 մրցաշարերում


Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com

Լուսանկարը` arsenal.com


Այսօր «Արսենալը» «Էմիրեյթսում» Եվրոպայի Լիգայի խմբային փուլի առաջին խաղում ընդունելու է «Վորսկլային»:

Լոնդոնյան թիմի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ իր համար ամենակարեւորը ամեն խաղում արդյունավետ կազմ ընտրելն է, քանի որ միաժամանակ հանդես են գալիս 4 մրցաշարերում, եւ ԵԼ-ն դրանցից մեկն է:

«Ամեն խաղն էլ կարեւոր է մեզ համար: Այսօր հանդես են գալու 11 լավագույնը, որպեսզի  կարողանանք շարունակել մեր առաջխաղացումը: Ես սա ասել եմ խաղացողներին, հիմ ա էլ կկրկնեմ: Պրեմիեր Լիգան մեզ համար գլխավոր մրցաշարն է, այն մեզ շատ մեծ պարտավորություն է տալիս մեզ, ավելի, քան մյուսները: 38 հանդիպում ունենք: Մյուսներն էլ պակաս կարեւոր չեն, հիմա մտածում ենք առաջիկա մրցակցի ու 90 րոպե լավ խաղի մասին»,- նշել է մարզիչը:


Էմերին խոստովանել է, որ տիտղոսներն իրենց համար կարեւոր են: Նա հիշել է 2000-ի եզրափակիչը, երբ «Արսենալը» չի կարողացել հաղթել «Գալաթասարային», ապա 2006-ին ՉԼ-ի եզրափակչում է պարտություն կրել.


«Ցանկանում եմ պայքարել ցանկացած տիտղոսի համար»,- ավելացրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին