1306 դիտում

«Լոռի», «Բանանց», «Փյունիկ». Բարձրագույն խմբի լավագույն եռյակը


Լուսանկարը` FC Lori


Հայաստանի Բարձրագույն խմբի առաջատարը շարունակում է մնալ «Լոռին»: Այն 8 տուրերում վաստակել է 16 միավոր:

Վերջին խաղում Վանաձորի ակումբը 3:0 հաշվով ուժեղ է եղել «Գանձասար-Կապանից»:

Մրցաշարային աղյուսակում 13 միավորով 2-րդը «Բանանց» է, այն նվազագույն հաշվով առավելության է հասել «Ալաշկերտի»  նկատմամբ:

Լավագույն եռյակը 12 միավորով եզրափակում է «Փյունիկը», որը 3:1 հաշվով հաղթել է «Արարատին»:

 8-րդ տուրի մյուս խաղում «Արցախն» ու «Արարատ-Արմենիան» 1:1 հաշվով են ավարտել իրենց հանդիպումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին