Ապրիլ 20, 2024
1996 դիտում

Հայաստանի Մ-21 տ. թիմը համառ պայքարում ոչ-ոքի է կորզել Մակեդոնիայից


Լուսանկարը` ffa.am


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից հետո Մակեդոնիայի ընտրանու հետ մրցել է նաեւ երիտասարդական ընտրանին:

Հանդիպումը հետաքրքիր ու լարված պայքարում է ընթացել: Հայ ֆուտբոլիստները կարողացել են ոչ-ոքի արդյունք կորզել, Եվրոպայի Մ-21 առաջնության ընտրական հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով:

26-րդ րոպեին Յանի Ատանասովն առաջ է մղել Մակեդոնիային, սակայն Պետրոս Ադամյանը դիպուկ է իրացրել 11-մետրանոցը: Մրցակիցը եւս 11-մետրանոց է վաստակել ու հաշիվը դարձրել 2:1, իսկ 89-րդ րոպեին առաջ անցել 3:1 հաշվով:

Սակայն 90-րդ րոպեին Ալեքսա Ամանովիչը ինքնագոլի հեղինակ է դարձել, իսկ հանդիպման ավելացված ժամանակում Պետրոս Ադամյանը փրկել է հայերին պարտությունից:

Երիտասարդական ընտրանին 7-րդ խմբում 8 միավոր ունի ու 4-րդ տեղում է: Առաջատարը 24 միավորով Սերբիան է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին