Ապրիլ 23, 2024
2328 դիտում

«Ալաշկերտը» ԵԼ-ի 3-րդ փուլում մեկնարկեց պարտությամբ


Լուսանկարը` FC Alashkert

Լուսանկարը` FC Alashkert


Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ մեկնարկեց պարտությամբ:

Ռումինական «Կլուժի» ֆուտբոլիստներից մեծ ջանքեր չպահանջվեցին երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը:

 

Հանդիպման մեկնարկից ընդամենը հինգ րոպե անց Վարուժան Սուքիասյանի սաներն արդեն գնդակ հանեցին սեփական դարպասից: Ռումինացիների կազմում աչքի ընկավ Ջորջ Ցուկուդեանը: 

 

Մնացած րոպեներին «Ալաշկերտը» փորձեց ինչ-որ ակտիվություն մտցնել, ֆուտբոլիստները հիմնականում հեռահար հարվածներ էին կատարում, սակայն այդպես էլ նրանց ոչինչ անել չհաջողվեց:

 

Երկրորդ կեսի սկիզբն էլ գոլով սկսվեց: Այս անգամ տուգանային հրապարակում կանոնները խախտեց «Ալաշկերտի» պաշտպան Օլիվեր Պրազնովսկին, եւ մրցավարը նշանակեց 11-մետրանոց հարված: Այն անվրեպ իրացրեց ու դուբլի հեղինակ դարձավ Ցուկուդեանը:

 

«Կլուժի» ֆուտբոլիստները հանդիպման մնացած հատվածում շարունակեցին վստահ խաղը եւ պատասխան խաղից առաջ ԵԼ-ի հաջորդ փուլ դուրս գալու մեծ շանսեր ունեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին