4656 դիտում

«Փյունիկի» անակնկալները շարունակվում են. ԵԼ-ում ոչ-ոքի «Մաքքաբիի» հետ


Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik

Լուսանկարը` FC Pyunik


Երեւանի հանրապետական ստադիոնը Եվրոպայի Լիգայի որակավորման 3-րդ փուլի «Փյունիկ»-«Մաքքաբի» հանդիպումը դիմավորեց համարյա լիքը տրիբունաներով:

Երեւանյան թիմի նախորդ հանդիպման համեմատ մթնոլորտը ստադիոնում էլ ավելի թեժ էր: Անդրեյ Տալալաեւի սաները ոչ միայն հավասար պայքար ծավալեցին ավելի փորձառու մրցակցի հետ, այլ նաեւ կարող էին իրենք հաշվի մեջ առաջ անցնել:

 

Վաղուց այսպիսի պայքարող ու թիմային ոգի ցույց տվող հայկական ակումբ չէինք ունեցել: «Փյունիկն» ապացուցեց, որ անգամ կարճ ժամանակահատվածում նվիրված ու համառ աշխատանքը կարող է արդյունքի բերել:

 

«Մաքքաբիի» հետ հանդիպումը փյունիկցիները մի քանի վտանգավոր գրոհներով սկսեցին, որոնց ժամանակ երկու անգամ գլխի հարվածով կարող էր աչքի ընկնել Մոհամեդ Կոնատեն: Հեռահար ուժեղ հարված էլ կատարեց Ալիկ Առաքելյանը:

Լուսանկարը` FC Pyunik

«Փյունիկը» թիմային ջանքերի շնորհիվ կարողանում էր չեզոքացնել իսրայելական ակումբի ոչ պակաս սուր գրոհները, գնդակը նույնիսկ առաջին կեսի վերջնամասում դիպավ դարպասաձողին, ու արագ հակագրոհում էր: Սակայն առաջին կեսում հաշիվն այդպես էլ չբացվեց:

 

Երկրորդ կեսն էլ թիմերը սկսեցին երկուստեք գրոհներով, երեւանյան թիմը նպաստավոր դիրքում տուգանային վաստակեց, սակայն այն դիպուկ իրացնել չկարողացավ:

Լուսանկարը` FC Pyunik

«Մաքքաբին» էլ հետ չէր մնում մրցակցից, վտանգավոր պահերն իրար էին հաջորդում «Փյունիկի» դարպասի մոտ: Խաղադաշտում տիրող ակտիվ մրցակցությունն ավելի էին թեժացնում հայ երկրպագուները, սակայն դա «Մաքքաբիին» չէր խանգարում առաջ նետվել ու մեկը մյուսի հետեւից անհանգստացնել դարպասապահ Անդրիյա Դրագոեւիչին:

 

Այնուամենայնիվ «Փյունիկը» կարողացավ սեփական դարպասն անառիկ պահել, բայց նաեւ գոլ չխփել: Տնային հանդիպումն ավարտվեց 0:0 հաշվով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին