Ապրիլ 20, 2024
exclusive
7438 դիտում

Լեգենդար Ալյոշա Աբրահամյանն աջակցության կարիք ունի


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Անձնական արխիվ


«Արարատ-73»-ի լեգենդար դարպասապահ, ԽՍՀՄ-ի չեմպիոն ու Գավաթակիր Ալյոշա Աբրահամյանի առողջական վիճակը ծանր է:

Աբրահամյանի կինը՝ Լիանա Ներսիսյանն այսօր Mediamax Sport-ին ասել է, որ 2016 թվականին նա կաթված է ստացել, ինչից հետո կրկնակի վիրահատության է ենթարկվել:

«Կամաց-կամաց լավանում էր, սակայն թոքերում սկսեց ջուր հավաքվել, սրտային անբավարարություն էր, լյարդն էր վատ աշխատում, ապա երիկամները շարքից դուրս եկան: Այս տարվա մարտին շատ վատ էր, տեղափոխեցինք հիվանդանոց: Ներքին արյունահոսություն ուներ, շատ արյուն կորցրեց»,- պատմել է Ներսիսյանը:

Լուսանկարը` Անձնական արխիվ


Դրանից հետո դարպասապահը մեկ շաբաթ կոմայի մեջ է եղել, բժիշկներն անգամ հույս չեն տվել, որ կլավանա: Սակայն հրաշքով Ալյոշա Աբրահամյանն ուշքի է եկել, բայց հիշողության խնդիրներով:

«Հիմա վերականգնվում է, բայց վախենում ենք, որ ամեն ինչ նորից կվերսկսվի: Բուժումն էլ շատ թանկ է»,- ավելացրել է Աբրահամյանի կինը:

Mediamax Sport-ը Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիային, ֆուտբոլային ակումբների ղեկավարներին, ինչպես նաեւ «Արարատ-73»-ի երկրպագուներին կոչ է անում հնարավորության սահմաններում աջակցել Ալյոշա Աբրահամյանին:

Ալյոշա Աբրահամյանին աջակցելու նպատակով կարող եք փոխանցումներ անել Ամերիաբանկում նրա հաշվեհամարին՝ 1570033689720100 (ՀՀ դրամ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին