Ապրիլ 19, 2024
1725 դիտում

Արամ Ոսկանյան. «Սարաեւոն» կարողացավ իր պահերը գոլի վերածել


Լուսանկարը` Sport1.ba

Լուսանկարը` Sport1.ba

Լուսանկարը` Sport1.ba


«Բանանցը» հյուրընկալվելիս պարտություն է կրել «Սարաեւոյից» ու դուրս մնացել Եվրոպայի Լիգայից:

Մրցակիցը սեփական հարկի տակ առավելության է հասել 3:0 հաշվով ու շարունակելու է պայքարը: Մեկ շաբաթ առաջ Երեւանում կայացած խաղում «Սարաեւոն» հաղթել էր 2:1 հաշվով:



Երեւանյան ակումբի գլխավոր մարզիչ Արամ Ոսկանյանն ասել է, որ առաջին հանդիպման արդյունքով պայմանավորված իրենք այլ կերպ էին կառուցել թիմի խաղը եւ ավելի հարձակողական ֆուտբոլ էին ցույց տալիս:

«Երկու թիմերի տարբերությունն այն էր, որ «Սարաեւոն» կարողացավ իր պահերը գոլի վերածել, իսկ մենք՝ ոչ: Իհարկե, Հայաստանում վեց թիմով առաջնությունը չի կարող լավ անդրադառնալ, քանի որ մեկ մրցաշրջանի ընթացքում նույն թիմերի հետ խաղում ենք 6-8 անգամ: Բայց չեմ կարող ասել, որ գլոբալ առումով դա էր պարտության պատճառը»,-Ոսկանյանի խոսքերը մեջբերում է «Բանանցի» պաշտոնական կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին