Ապրիլ 19, 2024
1544 դիտում

«Գանձասար-Կապանը» հաղթել է, բայց դուրս է մնացել ԵԼ-ից


Լուսանկարը` FC Gandzasar Kapan

Լուսանկարը` FC Gandzasar Kapan

Լուսանկարը` FC Gandzasar Kapan

Լուսանկարը` FC Gandzasar Kapan

Լուսանկարը` FC Gandzasar Kapan

Լուսանկարը` FC Gandzasar Kapan

Լուսանկարը` FC Gandzasar Kapan


Երեկ Երեւանում «Գանձասար-Կապանը» Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլում անցկացրել է Պոզնանի «Լեխի» հետ պատասխան հանդիպումը:

Աշոտ Բարսեղյանի սաները կարողացել են սեփական հարկի տակ առավելության հասնել մրցակցի նկատմամբ՝ 2:1: Երեք գոլն էլ խփվել են երկրորդ խաղակեսի ընթացքում:

«Գանձասար-Կապանի» կազմում հաշիվը բացել է Լուբամբո Մուսոնդան, 17 րոպե անց այն կրկնապատկել է Գեղամ Հարությունյանը: Սակայն 90+5-րդ րոպեին Լուկաշ Տրալկան կրճատել է հաշիվը:

Առաջին խաղում հայկական թիմը պարտվել էր 0:2 հաշվով եւ, չնայած այս հաղթանակին, դուրս է մնացել ԵԼ-ի հետագա պայքարից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին