Ապրիլ 25, 2024
1375 դիտում

«Փյունիկը» կպաշտպանի Վանեցյանի թեկնածությունը


Լուսանկարը` FC Pyunik


ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանի այսօրվա հայտարարությունից հետո հայկական ակումբները սկսել են հաղորդագրություններ տարածել ու պաշտպանել վերջինիս թեկնածությունը ՀՖՖ-ի նախագահի ընտրության հարցում:

«Փյունիկի» ղեկավարությունը մեծ ոգեւորությամբ է ընդունել լուրը, ըստ որի Վանեցյանը պատրաստ է մասնակցել ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններին։ Մենք հասկանում ենք այս որոշման ողջ բարդությունը եւ պատասխանատվությունը՝ հատկապես հիմա, երբ ԱԱԾ-ի եւ Վանեցյանի առջեւ դրված են մեծամասշտաբ այլ առաջադրանքներ»,-ասված է «Փյունիկի» հաղորդագրության մեջ։

Նշվում է նաեւ, որ Վանեցյանի ընտրվելու դեպքում իրենք պատրաստ ենք ամեն ինչ անել հանուն Հայաստանի մանկապատանեկան, ինչպես նաեւ պրոֆեսիոնալ ֆուտբոլի առաջընթացի։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին