Ապրիլ 20, 2024
1408 դիտում

«Շիրակը» վերադառնում է Հայաստանի Բարձրագույն խումբ


Լուսանկարը` FC Shirak


«Շիրակ» ֆուտբոլային ակումբն այսօր հայտարարել է, որ վերադառնում է Հայաստանի Բարձրագույն խումբ:


«Հարգելի երկրպագուներ, ուրախությամբ պետք է նշենք, որ «Շիրակը» վերադառնում է, քանի որ մեր պահանջն այսօր կատարվեց:

Համոզված ենք, որ Արթուր Վանեցյանը սեպտեմբերի 11-ին ՀՖՖ-ի ժողովի ժամանակ կդառնա ֆեդերացիայի նախագահ ու նոր ֆեդերացիան զերծ կմնա աշխատասենյակներում չեմպիոններ ընտրելուց։ Ցավոք, այդ ժողովի ժամանակ մենք առաջադրելու եւ քվեարկելու իրավունք չունենք, քանի որ հունիսի 30-ին կայացած ապօրինի ժողովի ժամանակ մեզ զրկել են անդամակցությունից: Այնուամենայնիվ, մենք աջակցելու ենք Վանեցյանին ու պատրաստ ենք միասին կերտել ֆուտբոլային նոր պատմություն:

Դե ուրեմն, բոլորս միասին դեպի նոր հաղթանակներ... Մի քաղաք, մի ակումբ, մի զարկերակ... Առաջ «Շիրակ»,- նշված է ակումբի հայտարարության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին