Ապրիլ 25, 2024
2205 դիտում

Հայրապետյան. Վանեցյանը ՀՖՖ-ի նախագահի պաշտոնի լավագույն թեկնածուն է


Լուսանկարը` Photolure


Ավանի ֆուտբոլի ակադեմիայում այսօր կայացած ՀՖՖ-ի գործկոմի նիստից հետո Ռուբեն Հայրապետյանը հանդիպել է 3 լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ:

Նա նշել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ: Հայրապետյանն անդրադարձել է նաեւ իր պաշտոնում ԱԱԾ-ի պետ Արթուր Վանեցյանի հնարավոր նշանակման լուրերին:

«Եթե Արթուր Վանեցյանը ցանկանում է դառնալ ֆեդերացիայի նախագահ, դա լավագույն լուծումը կլինի, հավատացեք ինձ: ՀՖՖ-ի նախագահը պետք է լինի իշխանության հետ անմիջական կապ ունեցող մարդ: Իմ աշխատանքային փորձը ցույց է տալիս, որ որոշ հարցեր ունեն արագ լուծումների կարիք: Շատ հարցեր մնում են անլուծելի, եթե իշխանությունների հետ անմիջական կապ չունես: Այժմ այդ խնդիրների առջեւ ենք կանգնած: Վանեցյանին համարում եմ լավագույն թեկնածուն: Պայմանավորված խաղերը նրա ղեկավարության դեպքում կբացառվեն»,- Հայրապետյանի խոսքերը մեջբերում է armsport.am-ը:

ՀՖՖ-ի նախագահը նաեւ ընդգծել է, որ ինքն էլ պայքարել է պայմանավորված խաղերի դեմ ու, ցավոք, վերջին 2 տարիներին այդ աղբը մտել է հայկական ֆուտբոլ:

Ազգային անվտագության ծառայության մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանն էլ Ազատություն ռադիոկայանին ասել է, որ ՀՖՖ-ի նախագահի պաշտոնում Վանեցյանի առաջադրումը գուցե քննարկվի, եթե գործող նախագահ Ռուբեն Հայրապետյանը հրաժարական տա կամ տեղի ունենան ղեկավարի նոր ընտրություններ: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին