Ապրիլ 25, 2024
1953 դիտում

Խորվաթիայի ընտրանուն հայրենիքում չեմպիոնների պես են ընդունել


Լուսանկարը` hns-cff.hr

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` hns-cff.hr

Լուսանկարը` hns-cff.hr

Լուսանկարը` hns-cff.hr

Լուսանկարը` hns-cff.hr

Լուսանկարը` hns-cff.hr

Լուսանկարը` hns-cff.hr


Խորվաթիայի ֆուտբոլի ազգային ընտրանին հայրենիքում չեմպիոններին վայել ընդունելության է արժանացել:

Աշխարհի առաջնության արծաթե մեդալակիրներին Զագրեբում դիմավորելու են եկել կես միլիոն երկրպագուներ:

Հավաքականը 4 ժամվա ընթացքում նոր կարողացել է օդանավակայանից հասնել քաղաքի կենտրոն: Արծաթե մեդալակիրներին դիմավորող ավտոբուսի վրա եղել է «Կրակե սիրտ՝ Խորվաթիայի հպարտություն» գրությունը:

Խորվաթ ֆուտբոլիստներն ու ընտրանու մարզիչը բեմ են բարձրացել ու շնորհակալություն հայտնել բոլորին: Հավաքվածները միասին կատարել են ազգային օրհներգն ու եւս մի քանի երգ:

Նախատեսվում է, որ երկրի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը կհյուրընկալի ֆուտբոլիստներին ու կպարգեւատրի:

Խորվաթական ԶԼՄ-ի տեղեկություններով, այդքան մարդ վերջին անգամ Զագրեբի փողոցներ դուրս էր եկել 1994-ին, երբ ժամանել էր Հռոմի Պապ Հովհաննես Պողոս Երկրորդը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին