Ապրիլ 19, 2024
1731 դիտում

Ղազարյան. Վստահ եմ մեզ լավ մրցաշրջան է սպասվում «Շավիշում»


Լուսանկարը` FC Chaves


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանը շարունակելու է ելույթ ունենալ Պորտուգալիայում:


Նա 2 տարվա պայմանագիր է կնքել «Շավիշ» ակումբի հետ:

«Շատ ուրախ եմ «Շավիշ» ֆուտբոլային ակումբի անդամ դառնալու եւ կարիերաս այստեղ շարունակելու համար: Վստահ եմ մեզ լավ մրցաշրջան է սպասվում»,-Instagram-ի իր էջում գրել է հարձակվողը:

Ղազարյանը մինչ այդ 3 տարի հանդես է եկել պորտուգալական մեկ այլ ակումբի՝ «Մարիտիմուի» կազմում:

Անցած տարվա Պորտուգալիայի առաջնությունում «Շավիշը» զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին