Ապրիլ 20, 2024
1355 դիտում

Ֆրանսիան ցնծում է. Ֆուտբոլի հավաքականի կերտած նոր պատմությունը


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com


20 տարի անց Ֆրանսիայի հավաքականը կրկին աշխարհում լավագույնն է ու վայելում է չեմպիոնությունը: Աննկարագրելի ուրախություն, հույզեր, չեմպիոնական կադրեր ու խոստովանություններ:

Դիդյե Դեշամ. Այո, մենք չեմպիոն ենք: Շատ ցավալի էր Եվրոպայի առաջնության եզրափակչում զիջելը, բայց եթե մենք հաղթեինք, գուցե, եւ Աշխարհի առաջնությունում առաջինը չդառնայինք: 23 ֆուտբոլիստներ կապվեցին իրար հետ անջնջելի հետքերով, այդ հաղթանակից հետո նրանք էլ առաջվանը չեն լինելու: Դա կփոխի նրանց կյանքը: Նոր տիտղոսներ էլ կնվաճեն, բայց Աշխարհի չեմպիոնությունն այլ է: Անչափ հպարտ եմ, բայց ավելի ուրախ եմ տղաներիս դեմքերին ժպիտ տեսնելու համար:

Լուսանկարը` fifa.com


Անտուան Գրիզման. Մենք Աշխարհի չեմպիոն ենք: Դա մեր կյանքում արած լավագույն բանն է, ֆուտբոլիստի համար ամենամեծ ձեռքբերումը: Չեմ տխրել, որ Ոսկե գնդակի չեմ արժանացել: Ինձ համար առաջնայինն Աշխարհի գավաթն է:

Մակրոն. Ֆրանսիայի հավաքական, շնորհակալ եմ:

Լուսանկարը` fifa.com


Պոլ Պոգբա. Ես երջանիկ եմ, մեր երազանքը կատարվել է: Հիասքանչ եզրափակիչ ենք անցկացրել: 2-րդ աստղն արդեն փայլում է մեր շապիկների վրա, շտապում եմ այն գնել: Կատակում եմ, պարզապես շատ երջանիկ եմ: Ինձ գիտեք, երբեմն խենթ եմ դառնում: Ինձ համար նշանակալի օր էր, եղբորս համար էլ: Նա 1998-ին տրիբունաներում հայրիկիս հետ հետեւում էր եզրափակչին: Հիմա հայրիկը ողջ չէ, հույս ունեմ նա երկնքում է ուրախանում ինձ համար ու հպարտանում: Այս հաջողությունը նրան եմ նվիրում: Մինչեւ հիմա չեմ հավատում, որ մենք չեմպիոն ենք:

Լուսանկարը` fifa.com


Կիլիան Մբապե. Ֆրանսիայի համար սա նոր պատմություն է: Դեռ խմբային փուլում հավատում էինք, որ կհասնենք հաջողության: Ամբողջ կարիերայիս ընթացքում աշխատել էի, որ եզրափակչում գոլի հեղինակ դառնայի: Իմ տարիքում չեմպիոն դառնալն անհավանական է: Բայց ինձ համար սա դեռ սկիզբն է, շարունակելու եմ նույն կերպ:

Լուսանկարը` fifa.com


Ադիլ Ռամի. Եզրափակչից առաջ Անտուան Գրիզմանը, անգամ մարզիչը դիպել են իմ բեղերին, դա հաջողություն է բերում: Հիմա ես Ֆրանսիայում ամենահայտնի բեղերն ունեմ: Այդ պահը միշտ կհիշեմ, բայց հավաքականում ինձ համար ամեն ինչ ավարտված է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին