Ապրիլ 19, 2024
3625 դիտում

Լեգենդների հանդիպումը. Լատինական Ամերիկան ուժեղ էր Եվրոպայից՝ 5:2


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Երեւանյան տապ օրվանից ու Վարդավառը ինչպես հարկն է նշելուց հետո ֆուտբոլային երկրպագուները հավաքվել էին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական ստադիոնում:

Նրանց համար խաղալու էին Եվրոպայի ու Լատինական Ամերիկայի ընտրանիները, աստղային թիմերը նաեւ ոչ պակաս հայտնի մարզիչներ ունեին՝ Պաոլո Մալդինի ու Ռոնալդո:

 

Հանդիպման արդեն 8-րդ րոպեին Եվրոպային առաջ մղեց Լուիշ ֆիգուն, սակայն եվրոպացիների ուրախությունը երկար չտեւեց: Ռոման Բերեզովսկու դարպասը գրավեց Գաբրիել Բատիստուտան՝ 1:1:

 

Երկրորդ կեսում Լատինական Ամերիկան արդեն հաշվի մեջ առաջ էր, գոլի հեղինակն էլ Խավիեր Սավիոլան էր:


Այդ ժամանակ արդեն տրիբունաներում էր Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանը, որին երկրպագուները մեծ ոգեւորությամբ ընդունեցին ու միասին վանկարկեցին իսլանդական հայտնի հուն:

 

Լուսանկարը` Mediamax

Կաֆու. Շնորհակալություն բոլոր երկրպագուներին հանդիպմանը ներկա լինելու համար: Ֆուտբոլիստները տեխնիկապես հիանալի են պատրաստված, բայց ֆիզիկապես են զիջում, քանի որ վաղուց ֆուտբոլ չեն խաղացել: Նրանք արեցին ամեն ինչ ձեզ տոն պարգեւելու համար:

 

Երեկոյի ընթացքում դուբլի հեղինակ դարձավ Դի Ռոսարիոն, Եվրոպայի թիմի կազմում էլ աչքի ընկավ Յուրի Ջորկաեֆը: Դարպասը գրավելուց հետո նրան փոխարինեց Խորեն Հովհաննիսյանը:

 

Ջորկաեֆ. Հայերեն քիչ մը գխոսիմ: Շատ շնորհակալ եմ բոլորից:

 

Լուսանկարը` Mediamax

Հանդիպման վերջնական հաշիվը ձեւակերպեց Բեբետոն՝ 5:2:

 

Բատիստուտա. Լավ խաղ էր, տեխնիկապես ու տակտիկապես հագեցած: Երկու թիմերն էլ կազմված են լավագույն ֆուտբոլիստներից: Շատ տպավորված եմ մարդկանց ջերմությամբ ու վերաբերմունքով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին