Ապրիլ 20, 2024
1185 դիտում

ԵԼ. «Բանանցը» սեփական հարկի տակ զիջեց «Սարաեւոյին»


Լուսանկարը` FC Banants


Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլում «Բանանցն» այսօր սեփական հարկի տակ հանդիպել էր «Սարաեւոյին»:

Խաղասկիզբն ակտիվ սկսեցին հյուրերը, եւ արդեն 20-րդ րոպեին երեւանյան թիմը պարտվում էր 0:2 հաշվով: Նախ աչքի ընկավ Մերսուդին Ահմետովիչը, որից ընդամենը րոպեներ անց հաշիվը կրկնապատկեց Էմիր Հալիլովիչը: 

«Բանանցի» ֆուտբոլիստները գործում էին անվստահ, ու սխալները հաջորդում էին մեկը մյուսին: Ամեն ինչ փոխվեց խփված գոլից հետո: 

Վահագն Այվազյանը տուգանայինից  անչափ գեղեցիկ հարվածով կրճատեց հաշիվն, ու «Բանանցը»սկսեց ավելի շատ գրոհել: Առաջին կեսի ավարտին կազմակերպված հակագրոհը կարող էր գոլի վերածվել, սակայն ֆուտբոլիստները լավ հնարավորությունը բաց թողեցին:

Ընդմիջումից հետո Արամ Ոսկանյանի սաները շարունակեցին գործել մրցակցի տուգանային հրապարակի հարեւանությամբ: Այվազյանը կրկին կարող էր տուգայանինից գոլի հեղինակ դառնալ, սակայն «Սարաեւոյին» օգնեց դարպասաձողը:

Հանդիպման մնացած ժամանակում այդպես էլ ոչինչ չփոխվեց, եւ «Բանանցը» պարտվեց 1:2 հաշվով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին