Ապրիլ 25, 2024
1788 դիտում

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հավաքականի երկրպագու է


Լուսանկարը` gov.am

Լուսանկարը` facebook


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մարզումային լուսանկարը «Բարսելոնայի» մարզաշապիկով մեծ անհանգստություն էր առաջացրել Մադրիդի «Ռեալի» հայ երկրպագուների ճամբարում:

Սակայն երկու կողմերն էլ կարող են հանգստանալ, քանի որ Փաշինյանը Հայաստանի հավաքականի երկրպագու է ու աջակցում է հայ ֆուտբոլիստներին:

 

Վարչապետը խոստովանել է, որ զբաղվածության պատճառով չի հասցնում  հետևել Աշխարհի առաջնության խաղերին, սակայն  հետաքրքրվում է արդյունքներով:

 

«Առաջին հանդիպմանը Մոսկվայում եմ հետեւել, շատ հետաքրքիր էր, տպավորվել էի Ռուսաստանի ընտրանու խաղով ու արդյունքով», - «Միր» հեռուստաընկերությանն ասել է Փաշինյանը։

 

Նա ընդգծել է, որ ֆուտբոլում ու քաղաքականության մեջ հաղթում է իսկական թիմային ոգի ու լավ առաջատար ունեցող թիմը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին