1433 դիտում

ԱԱ-ի լավագույն ռմբարկուներն ու խաղային 8-րդ օրվա նույն 1:0 հաշիվները


Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com

Լուսանկարը` fifa.com


Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում երեկ կայացած բոլոր 3 հանդիպումներում էլ գրանցվել են նվազագույն հաշիվներ:

B խմբի գոլահարները

B խմբում հավասարություն է, միմյանց հետ անցկացրած առաջին խաղում 3:3 հաշիվն արձանագրելուց հետո Իսպանիան ու Պորտուգալիան մեկական հաղթանակ են տարել ու 4-ական միավոր վաստակել:

Պորտուգալիան Քրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ առավելության է հասել Մարոկկոյի նկատմամբ: Պորտուգալացի ֆուտբոլիստը Մունդիալի գլխավոր ռմբարկուն է 4 գնդակով: Նա Պորտուգալիայի հավաքականի կազմում ամենաարդյունավետ մրցաշարն է անցկացնում: Նախկինում նման խոշոր մրցաշարերում նա 3 գնդակից ավել չէր խփել:



Նույն 1:0 հաշիվն է գրանցվել նաեւ Իսպանիա-Իրան խաղում: Թեեւ Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոնները տարածքային մեծ առավելություն են ունեցել, սակայն այն գոլի վերածել կարողացել են միայն 54-րդ րոպեին: ԱԱ-ում իր 3-րդ գնդակն է խփել Դիեգո Կոստան:



Իրանն արժանի դիմադրություն է ցույց տվել ու հիանալի պաշտպանվել: Այն կարողացել է նաեւ գոլ խփել Դավիդ դե Խեայի դարպասը, սակայն տեսակրկնությունը դիտելուց հետո մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրել ու չեղարկել գնդակը:

Խմբային փուլի վերջին խաղում Իսպանիան հանդիպելու է Մարոկկոյին, Պորտուգալիան էլ՝ Իրանին:

Սուարեսի գոլը

A խմբում եւս երկիշխանություն է՝ Ուրուգվայի ու Ռուսաստանի ընտրանիները երկուական հաղթանակ են տարել ու 6 միավոր վաստակել:

Ուրուգվայի ընտրանուն Սաուդյան Արաբիային հաղթել այս անգամ օգնել է Լուիս Սուարեսի գնդակը: Ուորոգվայը տանտերերի պես եւս նվաճել է փլեյ-օֆֆի ուղեգիր:



Խմբի վերջին խաղում առաջատարները խաղալու են միմյանց դեմ, մյուս զույգն էլ կազմելու են Սուդյան Արաբիան ու Եգիպտոսը: Արդեն լուրեր կան, որ մինչեւ վերջին հանդիպումը Մոհամեդ Սալահը լքելու է Եգիպտոսի ընտրանու ճամբարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին