Ապրիլ 24, 2024
1538 դիտում

«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» խումբը ժամանել է Երեւան


Լուսանկարը` Sports Illustrated


«Կանադա-Մեքսիկա-ԱՄՆ 2026» ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության հայտ ներկայացրած երկրներից կազմված պաշտոնական պատվիրակություններից մեկը ժամանել է Երեւան:

ՀՖՖ-ի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում համանախագահ Սթիվ Ռիդը եւ իր գործընկերները ներկայացրել են հյուսիսամերիկյան երկրների միասնական հայտի կարեւորագույն կետերը, տվյալ միջոցառման անցկացման իրենց տեսլականը եւ պատկերացումները:

Ռուբեն Հայրապետյանը բարձր է գնահատել նրանց մտահղացումները, նորարարությունները եւ համաշխարհային ֆուտբոլային ընտանիքի բոլոր անդամների համար ակնկալվելիք արդյունքները, որոնք դրված են հայտի հիմքում:
 

Այնուհետեւ հյուրերը ծանոթանացել են ՀՖՖ-ի Տեխնիկական Կենտրոնի՝ ֆուտբոլի ակադեմիայի պայմաններին եւ ենթակառուցվածքներին, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին