Ապրիլ 25, 2024
2057 դիտում

Վաղը Երեւանում կմեկնարկի Լրագրողների միջազգային մրցաշարը


Լուսանկարը` Մեդիամաքս


Վաղը Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կկայանա Լրագրողների միջազգային երկրորդ մրցաշարը, որն այս տարի նվիրված կլինի Հայաստանի առաջին Հանրապետության 100 եւ Երեւանի 2800-ամյակին։

Մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի (Հայաստան-2)։

Միջոցառման կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան, գլխավոր հովանավորն է ՎՏԲ-Հայաստան Բանկը, հովանավորները՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը եւ Gold’d Gym մարզասրահը։

Մրցաշարի մեկնարկը՝ մայիսի 26-ին, ժամը 12:00-ին «Փյունիկի» մարզադպրոցում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին