1103 դիտում

Ցանկացած ընտրանու էլ կարելի է հաղթել, կարծում են հայ ֆուտբոլիստները



Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին Ավանի Ակադեմիայում հորդառատ անձրեւի տակ մարզում է անցկացրել ու Վարդան Մինասյանի գլխավորությամբ սկսել պատրաստվել Մալթայի ու Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումներին:

Հավաքականի խաղացողները մարզումից հետո խոսել են լրագրողների հետ ու կիսվել իրենց տպավորություններով:

 

Վարազդատ Հարոյան


Մինասյանի հետ միայն լավ հուշեր են մնացել, նրա գլխավորությամբ շատ լավ խաղեր ենք անցկացրել: Մինասյանի վերադարձից հետո առաջին մարզումը նույնպես լավ է անցել: 

 

Շատ կարեւոր հանդիպումները սեպտեմբերից-նոյեմբեր են լինելու: Նորեկների հնարավորություններին առաջին մարզումից հետո չհասցրի ծանոթանալ, հույս ունեմ, որ նրանք որակ կբերեն հավաքական:

 

 

Էդգար Բաբայան


Առաջին մարզումը լավ ու հաջող ստացվեց: Հրաշալի ֆուտբոլիստներ կան թիմում, լավ տպավորություններ եմ ստացել Մինասյանի գլխավորությամբ անցկացրած մարզումից:  

 

 

Էրիկ Վարդանյան


Բոլորի մարզավիճակն էլ լավն է, արդեն հիմա որակը երեւաց: Ամեն մարզիչ իր ոճն ունի, ինձ թվում է՝ Մինասյանի հետ կարող ենք հասնել արդյունքի: Եթե թիմը լավ մարզավիճակում լինի, ցանկացած ընտրանու դեմ էլ կստացվի պայքարել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին