1380 դիտում

Մխիթարյան. Նոր Հայաստան չկա, Հայաստանը միշտ կա ու կմնա


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն այսօր անդրադարձել է իր ակումբի նոր գլխավոր մարզիչ Ունայ Էմերիին, խոսել Արսեն Վենգերին հրաժեշտ տալու, Լոնդոնում կյանքի ու «նոր» Հայաստանի մասին:

Դժվար էր Արսեն Վենգերին հրաժեշտ տալ, թեեւ նրա հետ ընդամենը 6 ամիս ենք աշխատել: Վենգերից շատ լավ տպավորություններ են մնացել, թե որպես մարդ ու թե որպես մարզիչ: Ցավոք, նրան ճանապարհեցինք, հիմա  պետք է բարի գալուստ մաղթենք նոր մարզչին: Չնայած Էմերիի հետ չեմ շփվել, բայց հույս ունեմ, որ «Արսենալին» նոր բարձունքների կհասցնի:

 

Կյանքը Լոնդոնում շատ լավն է, այն յուրահատուկ քաղաք է, տարբերվում է  մնացած բոլորից: Շատ պոզիտիվ է ու լավը, թեեւ եղանակը միշտ մռայլ է, բայց երբեք չի ազդում տրամադրության վրա: Ազատ ժամանակ էլ փորձում եմ հնարավորինս հանգստանալ ու ուժերս վերականգնել:

 

Նոր Հայաստան չկա, Հայաստանը միշտ կա ու կմնա: Ամեն այցիս ընթացքում վերալիցքավորվում եմ, ուժերս հավաքում, կարոտս առնում ու նոր ուժերով մեկնարկում սպասվող մրցաշրջանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին