1894 դիտում

Ռոման Բերեզովսկի. Մինասյանի հետ ձգտելու ենք լավ արդյունքներ գրանցել


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ազգային հավաքական Վարդան Մինասյանի վերադարձից հետո մարզչական շտաբում ընդգրկվել է նաեւ նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին: Նա լինելու է դարպասապահների մարզիչը:

Բերեզովսկին խոստովանել է, որ Մինասյանին վաղուց է ճանաչում, միասին երկար ժամանակ խաղացել են, հետեւաբար, համագործակցության խնդիր չի լինելու: 

 

«Նա ցույց է տվել, որ բարձրակարգ մարզիչ է, նույն կերպ կշարունակի առաջ գնալ, միասին լավ արդյունքների կձգտենք: Մեծ հույսեր ունենք ու հավատում ենք, որ կկարողանանք այն նույն ոգեւորությունն ու արդյունքները գրանցել, որոնք եղան ԵՎՐՈ-2012-ի ընտրական մրցաշարում: Ամեն ինչ մեզնից է կախված՝ ֆուտբոլիստներից ու մարզիչներից»,-նշել է Բերեզովսկին:

 

Մարզիչն ընդգծել է, որ դարպասապահների հետ դեռ ծանոթանում է, գիտի, որ վերջին հատվածում քիչ են մարզվել, դրա համար ֆունկցիոնալ վիճակն իջել է. «Մի քանի օրվա ընթացքում արդեն նրանց մասին կարծիք կկազմեմ»:

 

Այսօրվանից հայ ֆուտբոլիստները պատրաստվում են Մալթայի եւ Մոլդովայի դեմ ընկերական հանդիպումներին, որոնք կայանալու են Ավստրիայում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին