Ապրիլ 19, 2024
1682 դիտում

Մխիթարյան. Պետք է օգտագործենք ուղեգիր նվաճելու միակ շանսը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Հենրիխ Մխիթարյանն այսօր Հայաստանի ազգային հավաքականի հետ բաց մարզում է անցկացրել ու պատրաստվել մայիսի 29-ին ու հունիսի 4-ին Մալթայի ու Մոլդովայի հետ կայանալիք ընկերական հանդիպումներին:

Մարզումից հետո ընտրանու ավագը խոսել է լրագրողների հետ:

 

Նորմալ մարզավիճակում եմ, չնայած վերջին հանդիպումը 10 օր առաջ եմ անցկացրել, բայց այնպես եմ արել, որ լավ վիճակում լինեմ: Գիտակցել եմ, որ այսքան ժամանակ ազատ եմ լինելու, ինձ վրա աշխատել եմ:

 

Մրցակիցներին դեռ չենք ուսումնասիրել, թեեւ երկուսի հետ էլ մի քանի տարի առաջ խաղացել ենք, այս ընթացքում նրանք, ինչպես եւ մենք, փոխվել են: Դեռ ժամանակ կա, ու մարզիչը մեզ կծանոթացնի նրանց հետ:

 

Լուսանկարը` Մեդիամաքս

 

Վարդան Մինասյանից սպասելիքները շատ են, նա էլ մեզանից ակնկալիքներ ունի, ամեն ինչ անելու ենք, որ պատվով խաղանք ու կարողանանք օգտագործել ուղեգիր նվաճելու այս միակ հնարավորությունը, չնայած դժվար է լինելու, բայց ամեն ինչ կփորձենք անել:

 

Թիմում նորեկներ կան, շատ ժամանակ չի եղել նրանց խոսելու ու կարողություններին ծանոթանալու համար, մի քանի բառ ենք փոխանակել, նրանց խաղերի ձայնագրությունները տեսել: Միասին խաղալու համար պետք է նրանց հետ դաշտում համագործակցել ու հասկանալ, ինչ սպասել:

 

Յուրա Մովսիսյանը կրկին հավաքականում է, ինչը նշանակում է, որ արժանի է: Ամեն ինչ կանենք, որ ազգային ընտրանուն օգտակար լինենք:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին